Թուրքերի պահանջները, որ հայ և թուրք անկախ պատմաբանները պետք է անկողմնակալ ուսումնասիրեն Հայոց ցեղասպանության թեման, վաղուց կատարված են։ Թուրքերը հաճախ են կրկնում, թե ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել։
Մեկնարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի «Մայիսյան հաղթանակներ» ծրագիրը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին:
Թուրքական լրատվամիջոցների ուսումնասիրության և մեդիա վերլուծական կենտրոնի (PRNet) տվյալներով՝ ապրիլի 20-26-ին թուրքական լրատվամիջոցներն ավելի շատ գրել են Հայոց ցեղասպանության մասին, քան Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի։ Ամենաշատ գրված լուրերի թեման եղել է երեխաների պաշտպանության օրվա հետ կապված հրապարակումները՝ 6728։
Թուրքական Cumhuriyet-ի լրագրող Դույգու Գյուվենչը խիստ քննադատել է թուրքական իշխանությունների քայլերը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմն առնելու հարցում՝ շեշտելով, որ Թուրքիան միայն կորուստներ ունեցավ։
Մեքսիկայում հեղուկ սնդիկ են հայտնաբերել մ.թ.ա. 100-ականներին կառուցված Տեոտիուական քաղաքի բուրգում, որը, ըստ գիտնականների, հնարավոր է՝ քաղաքի առաջին թագավորի դամբարանն է, գրում է Daily Mail-ը:
Հարգելի ընթերցող, ճիշտ մեկ տարի առաջ տողերիս հեղինակը միտք հղացավ հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով «Իրատեսում» հոդվածաշար հրապարակել՝ շաբաթը մեկ պարբերականությամբ:
Դեռևս խորհրդային իշխանության ժամանակաշրջանից մի միտք (առաջարկ) համառորեն ինձ հանգիստ չի տալիս: Հաճախ մոռանում եմ, ինձ ստիպում եմ մոռանալ, բայց այդ գաղափարը համառորեն չի մոռացվում:
«Ի՞նչ է պատմությունը և ինչպե՞ս ենք մենք վարվում պատմության հետ: Մի շտապեք պատասխանել: Պատմությունը չափազանց հաճախ է դառնում գործիք՝ ապացուցելու օրվա ճշմարտությունը և այդ ընթացքում դառնում է ինչ ասես, բայց ոչ անցյալի համարժեք տարեգրություն:
Ցեղասպանության խնդիրը փոխանցվում է սերնդից սերունդ: Դա մոտավորապես նման է նրան, որ ընտանիքի ավանդույթները փոխանցվում են հաջորդ սերունդներին, թեկուզ կիսատ մնացած տունը շարունակելու պատգամը: Նույն կերպ՝ ցեղասպանության խնդիրը չամոքվող վշտի մակարդակում է:
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...